Bloomberg-ը գլոբալ ֆինանսական և բիզնես առաջատար կազմակերպություններից է, որը ունի ավելի քան 15 000 աշխատակից:

Bloomberg-ը որպես լրատվական կազմակերպություն վերջին քսան տարիների ընթացքում աճել է բավականին քիչ», - ասել է Steve Stroth-ը՝...

Հասարակ բաժնետիրական կապիտալի գործակցի շահութաբերությունը չափում է հօգուտ հասարակ բաժնետոմսերի սեփականատերերի եկամտաբերության առմամբ տվյալ ընկերության ունեցած հաջողությունները: Այն հաշվարկվում է հասարակ բաժնետոմսերի սեփականատերերի ստացած զուտ եկամուտը հասարակ բաժնետիրական կապիտալին բաժանելով:

Բաժնետերերի ներդրումների գործակիցի հաշվով ստացված եկամուտը բիզնեսի ընդհանուր շահութաբերության չափման միջոց է, որը հաշվարկվում է տոկոսների և հարկերի վճարումից հետո մնացած զուտ եկամուտը բաժանելով միջին բաժնետիրական կապիտալի վրա: Այն նաև հայտնի է որպես բաժնետիրական կապիտալի շահութաբերության (ԲՇԿ) գործակից և զուտ արժեքի շահութաբերության գործակից: Այդ գործակիցը սովորաբար արտահայտվում է տոկոսային հարաբերությամբ:

Մեկ բաժնետոմսի բերած եկամուտի (ՄԲԵ) գործակիցը ցույց է տալիս, թե քանի դոլարի զուտ եկամուտ է բերել ընդհանուր բաժնետիրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսը: Այն հաշվարկվում է արտոնյալ շահաբաժինների ու զուտ եկամուտի տարբերությունը բաժանելով տվյալ ժամանակահատվածում բաժնետիրական կապիտալի չմարված բաժնետոմսերի ընդհանուր թվին բաժանելով:

Աշխատող կապիտալի բերած եկամուտի գործակիցը հաշվարկվում է նախքան տոկոսների և հարկերի վճարումը ստացված զուտ շահույթը աշխատող կապիտալին բաժանելով: Այն չափում է որևէ բիզնեսի՝ ներդրված կապիտալի դիմաց բավարար շահույթ բերելու հաջողությունը: Գործակիցը արտահայտվում է տոկոսներով:

Վճարվող շահաբաժինների գործակիցը բացահայտում է, թե ընկերությունը ներկայիս եկամուտների որ մասն է կարող վճարել իր շահաբաժինների տեսքով և դրա որ մասն է կարող նորից բիզնեսում կամ ընկերության ապագա աճի համար ներդնել: Այն հաշվարկվում է մեկ բաժնետոմսին ընկնող շահաբաժինների մեկ բաժնետոմսի բերած եկամուտնը բաժանելով (ՄԲԵ) որոշակի ժամանակահատվածի վրա:

Այլ հոդվածներ